Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Պատերի գույնն ազդու՞մ է առողջության վրա. news.am

Պատերի գույնն ազդու՞մ է առողջության վրա. news.am

Շրջակա միջավայրն ազդում է ինչպես մարդու հոգեբանական վիճակի, այնպես էլ նրա առողջության վրա, պնդում են գիտնականները: Նրանց խոսքով՝ լավ ինքնազգացողության եւ համապատասխան արտաքին տեսքի համար բավական է որոշակի գույնով ներկել տան պատերը:

 

Կորնելի համալսարանի գիտնականները պնդում են, որ պատերի վառ գույները տանը կամ բնակարանում բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա: Օրինակ, կարմիր կամ գազարագույն սենյակում երկար ժամանակ անցկացնելը կարող է ո՛չ միայն ուժեղ սթրես, այլ նաեւ մաշկի բորբոքում առաջացնել: Բացի այդ՝ կարմիր սենյակում մարդն ավելի շատ է ուտում, եւ դա բացասաբար է անդրադառնում նրա առողջության վրա: Մյուս կողմից՝ վառ գույներն ակտիվացնում են ուղեղի աշխատանքը, նշում են գիտնականները:

 

Փարձագետների խոսքով՝ ննջասենյակի համար ամենաօգտակար գույնը  երկնագույնն է, քանի որ այն նպաստում է երկարատեւ եւ առողջ քուն ունենալուն: Բացի այդ՝ համարվում է, որ երկնագույն ննջասենյակներն ավելի բարենպաստ են ինտիմ կյանքի համար:

 

Առողջ ապրելակերպին նպաստում է նաեւ ճիշտ լուսավորվածությունը: Մասնավորապես՝ վառ լուսավորության դեպքում խախտվում է քնի ցիկլը, ինչպես նաեւ կենսաբանական ժամը, ինչը հանգեցնում է առողջության հետ շատ տհաճ խնդիրների: Մելատոնինի պարունակության մակարդակի անկման պատճառով կարող է երկրորդ տիպի դիաբետ ձեւավորվել, ինչպես նաեւ ճարպակալում եւ, նույնիսկ, քաղցկեղ: Իսկ կանանց վրա, ի դեպ, բացասաբար են ազդում վարագույրները ննջասենյակում, քանի որ դրանց միջով թափանցող լույսը նպաստում է ճարպակալմանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mpotolkov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ